Անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, պաշտոնանկ անել պարետ Ավինյանին և նախարար Թորոսյանին
26.05.2020 | 00:58
Բացի վերոնշյալից, անհրաժեշտ է վերականգնել մի շարք սահմանափակումներ, անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ոչ թե ձևական, այլ իրական վերահսկողություն իրականացնել: Եվ սա դեռ` նվազագույնը:
Հայաստանից բացի, աշխարհում արդյոք կա՞ որևէ այլ երկիր, որտեղ երբ նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2-ով) վարակվածության և COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի աճ է գրանցվում, քաղաքացիների ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության եղած սահմանափակումները խստացնելու կամ գոնե նույնությամբ պահպանելու փոխարեն, մեղմացնում և վերացնում են: Հատուկ զոմբիների, նիկոլապաշտ խևերի և բութ անձանց համար ընդգծում ենք, որ խոսքը ոչ թե հիվանդության հաստատված ընդհանուր դեպքերի աճի մասին է, որն արձանագրվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այլ հաստատված նոր դեպքերի աճի, որպեսզի չասեն, թե միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես:
Սահմանափակումները մեղմացնում և վերացնում են այն երկրներում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության, հիվանդության նոր դեպքերի նվազում է արձանագրվում, թեև նույնիսկ այդ դեպքում սահմանափակումների մի մասի առումով կատարելով այդ քայլերը, մի շարք երկրներ սխալ են վարվում, ինչն առաջիկայում ունենալու է իր, մեղմ ասած, տխուր հետևանքները:
Ապրում եմ Երևանի հիվանդանոցներից մեկի մոտ, վերջին շրջանում կտրուկ շատացել են շտապ օգնության մեքենաների ձայնային ազդանշանները (արդեն չեմ էլ հաշվում, թե ամեն օր քանի անգամ եմ լսում), որոնք, խաչմերուկից շրջադարձ կատարելիս, վթարից խուսափելու նպատակով միացնում են նշված մեքենաների վարորդները, բայց դրանով իսկ գուժում տագնապ, մեծ տագնապ, որը, ցավոք, իմ հարևաններից և համաքաղաքացիներից (քանի որ այլ վայրերում էլ մարդիկ լսում են այդ ձայները, տեսնում շտապ օգնության մեքենաները) շատերի գիտակցությանը չի հասնում: Համոզվելու համար տեսեք, թե որքան մեծաթիվ մարդիկ են բարձրանում հասարակական տրանսպորտ առանց շնչադիմակի, առանց դրա մտնում խանութ, կամ` շնչադիմակով լինի, թե, առավել ևս, առանց շնչադիմակի, խանութ կամ դեղատուն մտնում առանց սպասելու, որ այնտեղ գտնվող մեկը դուրս գա, նոր ինքը մտնի` և՛ այդ անձի, և՛ իր առողջությունն ու նույնիսկ կյանքը չվտանգելու համար:
Հիշեցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում (https://covid19.gov.am/hy/news) և Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter ) ՀՀ-ում COVID-19-ով հիվանդության հաստատված նոր դեպքերի վերաբերյալ վերջին տասն օրերին հրապարակված պաշտոնական տվյալները. մայիսի 16-ին` 239 նոր դեպք, մայիսի 17-ին` 189, մայիսի 18-ին` 351, մայիսի 19-ին` 218, մայիսի 20-ին` 230, մայիսի 21-ին` 335, մայիսի 22-ին` 322, մայիսի 23-ին` 374, մայիսի 24-ին` 359, մայիսի 25-ին` 452 նոր դեպք:
Այսպիսով ակնհայտ է, որ վերջին տասն օրերից 3-ի պարագայում ունենք և COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի 200-ը, հինգի պարագայում` 300-ը, իսկ երեկ արդեն 400-ը գերազանցող ցուցանիշներ, այսինքն` աճ նախորդ ժամանակահատվածի համեմատ, նոր դեպքերի քանակը գնալով շարունակում է աճել, և կասկածից դուրս է, որ ՀՀ իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության արդյունքում առաջիկայում էլ ավելի է մեծանալու: Որպեսզի ընթերցողը համեմատության եզրեր ունենա և համոզվի հաստատված նոր դեպքերի աճի հարցում, հիշեցնենք դրան նախորդած ժամանակահատվածում հրապարակված պաշտոնական տեղեկություններն արձանագրված նոր դեպքերի վերաբերյալ. ապրիլի 25-ին` 81 նոր դեպք, ապրիլի 26-ին` 69, ապրիլի 27-ին` 62, ապրիլի 28-ին` 59, ապրիլի 29-ին` 65 , ապրիլի 30-ին` 134 նոր դեպք, մայիսի 1-ին` 82, մայիսի 2-ին` 125 մայիսի 3-ին` 113 նոր դեպք, մայիսի 4-ին` 121 նոր դեպք: Դե հիմա համեմատեք այս թվերը վերևում նշվածների հետ:
Ինչ կատարվեց այդ օրը` մայիսի 4-ին ու դրանից հետո, ինչի հետևանքով տեղի ունեցավ COVID-19-ով հիվանդության նոր դեպքերի աճ: Այս առումով պետք է ուշադրություն դարձնել հետևյալ փաստին. կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունեցել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես՝ տեղաշարժի իրավունքի մասով՝ մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն` նշված օրվանից տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի եղել, մինչ այդ արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմանափակումները: Այս մոտեցումը պահպանվել է:
Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն, մայիսի 4-ից թույլատրվել են ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն, շինարարության ավարտական փուլի աշխատանքները, մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում, հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում, տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ, բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը:
Մայիսի 4-ից թույլատրվել են նաև սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար, անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:
Միաժամանակ նշված է, որ «Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»։ Սա սուտ է, կեղծիք, քանի որ վերոնշյալ պարտադիր կանոնները զանգվածաբար խախտվում են, կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը չի ուժեղացվել, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես մինչև մայիսի 4-ը, այնպես էլ այդ օրվանից սոսկ ձևական բնույթ է կրում և նպատակ ունի ընդամենը հերթապահ ցուցանիշներ ապահովելու, այն բնավ համարժեք չէ զանգվածաբար կատարվող խախտումների քանակին:
Գիտե՞ք ինչու Նիկոլն իր իշխանությամբ չի համարձակվում, ինչպես հարկն է, վերահսկողություն իրականացնել կանոնների պահպանման նկատմամբ, տուգանել խախտումներ թույլ տված անձանց թեկուզ կեսի կեսին, տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց կիրառել կանոնները խախտած հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների թեկուզ կեսի կեսի նկատմամբ, որովհետև դրանից հետո հպարտ քաղաքացիներն իրեն, մեղմ ասած, գահընկեց կանեն: Ներկայիս ղեկավարների հանցավոր անգործության նշված պատճառից բացի, կարող է լինել նաև նպատակ, որը, սակայն, մեկ այլ հրապարակման թեմա է:
Մայիսի 4-ին գումարեք COVID-19-ով հիվանդության գաղտնի շրջանը` հիմնականում մինչև 14 օր, առանձին դեպքերում դրանից երկար, և կհասկանաք, թե ինչու մայիսի 16-ից արդեն արձանագրվեցին հիվանդության հաստատված դեպքերի 200-ը և 300-ը գերազանցող ցուցանիշներ, կտրուկ աճեցին COVID-19-ով հիվանդության նոր դեպքերը: Եվ ահա նշված պայմաններում, երբ մայիսի 18-ին հայտարարվեց Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդության մինչ այդ արձանագրվածներից ամենաբարձր ցուցանիշի` 351 հաստատված նոր դեպքի մասին, հենց նույն օրվանից թույլատրվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը, այն ամբողջովին վերականգնվեց: Ավելին. այդ օրվանից վերաբացվեցին առևտրի վայրերը, որոնց գործունեությունը մինչ այդ արգելված էր, մանկապարտեզները,
հանրային սննդի օբյեկտներին իրավունք տրվեց ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում:
Վերոնշյալը կարելի է համարել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության, ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից յուրօրինակ դիվերսիա ՀՀ բնակչության նկատմամբ: Հասարակական տրանսպորտի աշխատանքի վերականգնման ու մնացած արգելքների վերացման հետևանքները մեր երկրի բնակչությունը վերջին մի քանի օրերին արդեն սկսում է տեսնել` հաստատված նոր դեպքերի օրական 300-ը և 400-ը գերազանցող ցուցանիշների տեսքով, բայց ավելի մեծ չափով նոր է տեսնելու, եթե նկատի ունենանք, որ COVID-19-ով հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը հիմնականում մինչև 14 օր է, իսկ ոմանց մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 4 օր հետո:
Եթե մայիսի 18-ից հաշվենք այդ չորս օրը (մայիսի 18, 19, 20, 21), և եթե նկատի ունենանք, որ մայիսի 22-ին հրապարակված պաշտոնական տվյալը (322 նոր դեպք) արտահայտում է մայիսի 21-ի ժամը 11: 00-ից մինչև մայիսի 22-ի ժամը 11:00-ն հաստատված նոր դեպքերի քանակը, կտեսնենք նշված սահմանափակումները վերացնելու ուղղակի հետևանքը: Այնուհանդերձ, մայիսի 18-ից սահմանափակումների վերացման ահավոր հետևանքները տեսնելու ենք այս ամսվա վերջից, հունիսի սկզբից սկսած: Դա միանգամայն սպասելի է, եթե հիվանդության գաղտնի շրջանի (հիմնականում մինչև 14 օր, որոշ դեպքերում ավելի երկար) հաշվարկը կատարենք մայիսի 18-ից` այդ օրվան գումարելով 14 օր: Հետո արդեն վարակման ու վարակի փոխանցման դեպքերը շղթայական ռեակցիայի նման աճելու են, շատ մոտ է այն օրը, երբ կգրանցվեն արդեն օրական 500-ը, 600-ը գերազանցող հաստատված նոր դեպքեր:
Այս ամենը գրում ենք ոչ թե ընթերցողներին ահաբեկելու, այլ նրանց` առկա վտանգը և անվտանգության գոնե տարրական կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը չգիտակցող մասին զգուշացնելու, զգոնության, սթափության կոչելու, ինչպես նաև ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած կառավարության, ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի հանցավոր քաղաքականության (որոշ հայտարարությունների, գործողությունների, մի շարք դեպքերում էլ անգործության) ահագնացող հետևանքները հասարակությանն ի ցույց դնելու և հասկանալի դարձնելու համար:
Օրերս երկար շրջեցի Երևանում, շատ բան դիտարկեցի… Չհաշված շնչադիմակներ կրող փոքրամասնությանը, կարծես թե ոչինչ էլ չէր պատահել, նույն կյանքն էր, ինչ մինչև արտակարգ դրություն հայտարարելը:
Ակնհայտ է, որ Հայաստանում երեկ ժամը 11:00-ի դրությամբ հրապարակված հաստատված նոր դեպքերի ցուցանիշը (նախորդ 24 ժամում` 452) մոտ վեց անգամ գերազանցում է նույն ժամանակաընթացքում ապաքինվածների քանակին` 81 մարդ: Նախորդ ժամանակաշրջանում նույնպես GOVID-19-ով հիվանդության նոր դեպքերը գերազանցել են ապաքինվածների թվին:
Մինչև այժմ Հայաստանում GOVID-19-ով հիվանդների շրջանում մահացության տոկոսը փոքր է եղել, առ երեկ ժամը 11:00-ն մահվան 87 դեպք է գրանցվել շնորհիվ վերակենդանացման բաժանմունքներում համապատասխան տեղերի, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առկայության, նշված բաժանմունքներում համապատասխան դեղորայքային և այլ բուժօգնություն տրամադրելու, ինչպես նաև մեր բժիշկների հերոսական աշխատանքի շնորհիվ: ՀՀ իշխանությունների հանցավոր քաղաքականության պատճառով, սակայն, շատ մոտ ապագայում GOVID-19-ով նոր դեպքերի (այդ թվում նաև` հիվանդության ծանր ու խիստ ծանր ընթացքով) քանակն այնքան է աճելու և այդ աճն այնքան մեծ է լինելու ապաքինվածների քանակի համեմատ, որ վերջիններիս համար վերակենդանացման բաժանմունքներում այլևս տեղ չի լինելու, վերոնշյալ սարքերն էլ պարզապես չեն բավարարելու: Եվ հենց այդ ժամանակ մենք կունենանք մահվան դեպքերի կտրուկ աճ ու մեծ քանակ: Նրանցից յուրաքանչյուրի համար Փաշինյանը, իր գլխավորած իշխանությամբ հանդերձ, պատասխան է տալու: Դա սոսկ ժամանակի հարց է:
Այն, որ վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների քանակը, առկա մյուս հնարավորությունները շուտով չեն բավականացնելու և վիճակը գնալով ահագնանում է, ըստ էության, հայտնել է նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը: Մայիսի 22-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին, նա ասել է, որ, հնարավոր է, կորոնավիրուսով հիվանդների բուժման խոր սորտավորման անցում լինի։
«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու, և հակառակը,- ասել է Թորոսյանը:- Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն»։
ՈՒշադրություն դարձնենք հետևյալ արտահայտությանը` «Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ…»: Արդեն պարզ է, որ հիվանդության նոր դեպքերի աճի այդ տեմպերը չեն պահպանվելու, քանի որ նրա այդ հայտարարության օրը (մայիսի 22-ին) հրապարակված հաստատված նոր դեպքերի ցուցանիշը 322-ն էր, հետո շարունակեց դրա համեմատ մի քանի տասնյակով աճել, իսկ երեկ արդեն հայտարարվեց 452 հաստատված նոր դեպքի մասին: Սա նշանակում է, որ COVID-19-ով հիվանդ ու խիստ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ անձինք շուտով բուժման չվերցվելով, բուժօգնություն չստանալով, պարզապես մահանալու են, այսինքն` մահվան դեպքերի կտրուկ աճն անխուսափելի է, ինչին Թորոսյանը փորձում է հասարակությանը նախապատրաստել` «Չի բացառվում» զգուշավոր արտահայտությամբ:
Ինչ վերաբերում է նրան, թե «…մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն», ապա սուտ է, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որ դրան չգնան, սահմանափակումները մեղմելը, վերացնելը, ավելին` այդ պայմաններում պատշաճ վերահսկողություն չապահովելը վկայում է ճիշտ հակառակի մասին: Նոր մահճակալներ ավելացնելը և մի քանի այլ գործողություններ բավարար չեն այդ աղետից խուսափելու համար, դա գոնե մեղմելու համար նվազագույնն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, պարետ Ավինյանի փոխարեն նշանակել իրավիճակը համարժեք գնահատելու ունակ, բավարար գիտելիքներ ու գիտակցություն ունեցող անձի, պաշտոնանկ անել Արսեն Թորոսյանին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ
Մեկնաբանություններ